22 / Ապրիլ / 2020 : 10-37

70-ից բարձր տարիքի ապաքինված անձանց շրջանում ամենատարեցը 93 տարեկան կին է․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը…

Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:

Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:

Դիտվել է 3676անգամ
Վերջին լուրեր