Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2021 : 17-21


Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում)

Մայիսի 14-ին Armlur լրատվակայքը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածից տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանցի զինծառայողներ։ Razm.info-ի մանսագետները տեղորոշել են տեղանքը և պարզել, որ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։


Ինչպես արդեն նշեցինք, տեսանկարահանումը կատարվել է Վերին Շորժայից շուրջ 6 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում՝ լեռան լանջին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի և ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանը անցնում է լեռնագագաթներով, սակայն ինչպես երևում է տեսանյութից ադրբեջանցի զինծառայողները կանգնած են լանջային հատվածում և ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ-ի չափով։

Տեղորոշման պատկերը ներկայացնում ենք ստորև։
Դիտվել է 25777անգամ
Վերջին լուրեր