Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2021 : 20-10

Գործ ունենք ՀՀ տարածքում ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանցիները փորձել են դիրքավորվել առաջ եկած տարածքում, հայկական ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել առանց հրազենի կիրառման եւ կանգնեցրել են ադրբեջանցիներին տարբեր խորությունների վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը:

«Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքում ռազմական բախում հրահրելն է: Այսինքն սա լոկալ ակցիա չէ մի բլուրի կամ լեռան վերաբերյալ: Սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան: Սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածաված զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սա չէր կարող զուտ պատահականություն լինել: Ըստ էության, 15 հազար զորք դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից:





Հաջորդը, դեռ ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացնի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Հաջորդ կարեւոր փաստարկը, եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սեւ լիճը գտնվում է Հայաստանի հարավային հատվածի ամենանեղ հատվածում»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այս ամենը հաշվի առնելով որոշում են կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքղաքական մեխանիզմները. «Եթե խնդիրը լիներ մի բլուրի վերաբերյալ, ապա պնախարարը եւ ԳՇ պետը զեկուցել են, որ այդ առումով որեւէ խնդիր չկա, ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է արագ լուծել տեղային հարցը: Բայց քանի որ մեծ հավանականությամբ գործ ունենք մեծ բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գոծարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»:

Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի 2-րդ հոդվածի կանոնակարգումներով նախատեսված է նաու ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում զինված հարձակումը հետ մղելուն ուղղված գործողությունների իրականացնել:

Տ Ե Ս Ա Ն Յ ՈՒ Թ
Դիտվել է 15040անգամ
Վերջին լուրեր