15 / Մայիս / 2021 : 13-54

«Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել»․ Սարգիս Գրիգորյանի նոր գրառումը

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով այս պահին ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Էսքան (քֆուր) հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին։

Էսքան կոտրված հայը երբեք չեր եղել` հուսահատություն թքած ունենալու աստիճան։

Էսքան սուտ հայի ականջը երբեք չէր լսել ու ցավն այն է, որ սա նորմալա դարձել։

Էսքան շատախոսություն հայը երբեք չէր հանդուրժել` աղմկում են աջ ու ձախ։

Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել։

Սարսափելի իրականություն, սիրտս ճմլող ողբերգություն...Շատ բան պիտի փոխել, շատ շատ ու շատ շտապ։ Ներսը փտում է ու հոտն անտանելի է»:
Դիտվել է 34402անգամ
Վերջին լուրեր