Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2021 : 14-27

ՀՀ ԱԳՆ արձագանքը դիվանագիտական ձևակերպում չէ, լղոզված անողնաշար հայտարարություն. Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը` Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կոչերին ի պատասխան:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին.

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»:

Սարգսյանը գրել է.

«1. Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:

2. Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն ա:

3. Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ոչ բանակով, ոչ դիվանագիտությամբ:

4. Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
Դիտվել է 8508անգամ
Վերջին լուրեր