15 / Մայիս / 2021 : 15-26
Հավանական սցենար է, որ Ադրբեջանը մայիսի 19-ին զորավարժություններից անցում կատարի հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում․ Խոջաբաղյան
Մայիսի 16-ից 20-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 15000 զորքի, 300-ի հասնող տեխնիկայի, ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։
Ավելի վաղ, ադրբեջանական զինված ջոկատները ագրեսիա են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով պետական սահմանը՝ զբաղեցրել են մի շարք ռազմավարական բարձունքներ և դեռևս չեն հեռանում՝ ձգձգելով պրոցեսը «բանակցություններ» պատճառաբանությամբ։
Հայաստանյան որոշ շրջանակներ արդեն սկսել են նշել, թե մեր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել այդ խմբերին, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։
Մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակի օրը։
Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։
Մայիսի 28-ին նաև Հայաստանն է նշում իր Առաջին Հանրապետության տոնը, որը տարիներ շարունակ թիրախավորվում էր բազմաթիվ լևոնականների կողմից՝ պատճառաբանվելով, թե այդ օրը անկախացման փաստաթուղթ չի եղել։
Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները․
Ադրբեջանը սկսում է զորավարժությունները, իսկ իր սահմանախախտ խմբերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բարձունքներում՝ «բանակցելու» անվան տակ երկարաձգելով իրենց ներկայությունը։ Մայիսի 19-ին Ադրբեջանը հայտարարում է, որ իր զորամիավորումներից որոշները շրջափակման մեջ են հայտնվել Հայաստանում և զորավարժություններից անցում է կատարում հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․
Հայաստանի Հանրապետության գիտակից մասը փորձում է բարձրաձայնել խնդիրը, մի մասը պատրաստվում է պատերազմի, տեղական կառավարման մարմինները իրենց ուսերին են վերցրել տեղում խնդրի կարգավորումը՝ պետական մակարդակով շոշափելի աջակցություն և գործողություններ չտեսնելով։
Ներհայաստանյան մթնոլորտը մեղմ ասած անառողջ է։ Իշխանությունները բացարձակ իմպոտենտություն և կրավորականություն են ցուցաբերում։
Ռուսական զորքը պատրաստվում է զարգացումների տարբեր սցենարներին։
Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ ուղիղ և ոչ ուղիղ տեքստով հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղապահների կազմը պետք է փոխվի։
Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ուղիղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Հայաստանի իշխանությունները քաղաքական մուտիլովկաներով են զբաղված՝ ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների թեմայով։
Երևանում ժամը 14։40 է, օրը շաբաթ։ Երևանի Հանրապետության բնակչությունը վայելում է հանգստյան օրերը սրճարաններում․․․
Իսկ այս ընթացքում մի խումբ զոմբիներ և հայտնի ՊՈԱԿ-ի հաստիքային աշխատակիցներ պատրաստվում են այս մտահոգությունների տակ մեկնաբանել՝ lkti sut e, isk ur e dzune?
Բարի գալուստ անիրական, իռացիոնալ Հայաստան․․․
Զաքար Խոջաբաղյան
Դիտվել է
186606անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...