Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2021 : 11-00

Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո. Ավինյանի գրառումը

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։
Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ի դեպ, «Սյունյաց երկիրը» մանրամասն անդրադարձել է մեր այցելությանը՝ https://bit.ly/3wdso5p»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ իրենք Սեւ լճի մոտ չեն նկարվել:
Դիտվել է 24331անգամ
Վերջին լուրեր