16 / Մայիս / 2021 : 12-23

Հայաստանի տարածք Բաքվի բռնապետի բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակը․ իրանագետը մանրամասնում է (քարտեզ)

Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հայաստանի տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելը, դրանք դիտարկելը և վտանգելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձ կատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։

Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։

Կից քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները։
Դիտվել է 83714անգամ
Վերջին լուրեր