17 / Մայիս / 2021 : 11-04

Ռուսաստանն ու Թուքիան Արցախյան հարցը վերցրեցին Մինսկի խմբից, ու սեփական հայեցողությամբ լուծեցին այն

Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սյունիքում առկա իրարանցումն իրականում Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Իրանի շրջափակման ծրագրի իրականացումն է։
Խնդիր է դրված արգելափակել կամ վերահսկել Իրանի ճանապարհները հյուսիսից։
Մնացածն ըստ գրաբար հայերենի զ'մուտիլովկա է։
Ռուսաստանն ու Թուքիան այս պահին չեն ճանչում այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է։
Նրանք Արցախյան հարցը վերցրեցին Մինսկի խմբից, ու սեփական հայեցողությամբ լուծեցին այն։ Դա կարծես թե մարսեցին։ Հիմա հաջորդ քայլն են անում, որի իրավունքը ոչ մի կերպ չունեն։

Ու այս քայլի դեմ հենց հիմա աշխատում է նախ Իրանը, աշխարհքաղաքական գյուրզայի պես, որն ընդհանուր ֆոնին չի երևում, բայց հարվածելու է թունոտ։ Ռուսաստանի և Թուրքիայի դավադրության դեմ աշխատում են այլ ուժեր նույնպես։
Մեզ պետք է ժամանակ ձգել, դիմանալ, չպառակտվել։
Մեր պառակտման համար արվել է ամեն ինչ։ Ու ամենազորեղ հարվածը լինելու են ընտրությունները, որը պիտի մեզ բզկտի, դարձնի մեզ տարբեր ճամբարներից, դարձնի մեզ իրար ատող, իրար հոշոտող, իրար հայհոյող։
Բայց հիշեք աստվածաշնչյան 11-րդ պատվիրանը՝ «մի' պառակտվիր»:
Եթե չեք դիմանում, խորը շունչ քաշեք, միացրեք «Սարոյան եղբայրներ» ֆիլմը, ու սովորեք հանդուրժել քաղաքական այլ հայացքներ ունեցող ձեր հարևանին, բարեկամին կամ օտարին, ով հայրենակից է։ Հանդուրժեք բոլորին, ովքեր այլ թեկնածուի են նախընտրում, անգամ եթե այդ թեկնածուն դավաճան է կամ թալանչի։ Միևնույն է, չպառակտվելու համար Դու պարտավոր ես լինել Սարոյան եղբայր։ Այլընտրանք չկա»։
Դիտվել է 20163անգամ
Վերջին լուրեր