Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2021 : 14-23

Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են

Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին` բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ», -ընդգծել են ՀՀ Զու ԳՇ-ից:
Դիտվել է 20721անգամ
Վերջին լուրեր