Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2021 : 14-32

Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական նավթում, ինքը թույլ չտվեց նավթամուղը խփենք ու վերջացնենք պատերազմը․ նա փախած է, Հայաստան չի վերադառնալու. Հրանտ Բագրատյան

«Հայաստանի տարածքային ամբողջականության պատասխանատուն՝ նախագահը, փախած է, Մոսկվայում նստած գործեր է բռնում: Այնտեղ իրեն հյուր են եկել իր տղաները, գնում է Վրաստան, գործեր է դզում, հետո գնում է Մոսկվա, չի գալու Մոսկվայից»:

Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հրանտ Բագրատյանը:

«Ռուսները չեն հասկանում, թե ՀՀ նախագահը 15-20 օր այնտեղ ինչ է անում: Ընդ որում, Սահմանադրության համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Նիկոլը չէ, նախագահն է: Ավելին՝ այս օրերին հայտարարություն է անում նախագահի աշխատակազմը, ոչ թե ինքը, քանի որ նա ադրբեջանական նավթում փայ ունի, ինքն էր, որ թույլ չտվեց նավթամուղը խփենք ու վերջացնենք պատերազմը: Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ»,-ասաց նա՝ նշելով, որ թշնամին Սիսիանի սահմանին չէ, Երևանում է:
Դիտվել է 72014անգամ
Վերջին լուրեր