Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2021 : 14-17

Նիկոլն Ադրբեջանին խոստացել է 8 գյուղ Տավուշից և 1 գյուղ էլ Արարատի մարզից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Նիկոլն Ադրբեջանին խոստացել է 8 գյուղ Տավուշից և 1 գյուղ էլ Արարատի մարզից, որը տալուց հետո մենք ճանապարհ չենք ունենա դեպի Սյունիք: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի, հակառակորդի՝ Սև լճին մոտենալու մասին:

«Փաշինյանը խոստացել է և մեկ է՝ տալու է, ժողովուրդ, վստահ եմ: Հիմա, ինչ է անում այդ մարդը. մեզ պետք է խելոք լինել, անել այնպես, որ ունեցած առիթն օգտագործենք, եկել են Սյունիք, էլ ի՞նչ անենք, բոլոր բարձրունքներում հայ զինվորները նստած են, շրջափակիր, վերցրու, արդեն գերիների հարցը կլուծես, ամբողջ աշխարհը քո կողմն է, բայց որևէ հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի ազդեցության տակ»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանն անտրամաբանական համարեց Փաշինյանի քայլերը, ՀԱՊԿ դիմելը և դրանից հետո բանակցությունների գնալը: «Բանակցում ես ոչ դու, այլ գալիս է գեներալ Մուրադովը, և ադրբեջանցիները մի կերպ զիջումներ են անում, ասում են՝ էս մի քանի տեղից հետ քաշվեք, բայց մի չորս պոստ մնում է, ամենաբարձր դիրքում մենք համատեղ պոստ ունենք»,-ասաց նա և հավելեց, որ նախագահը ևս պատասխանատու է այս գործում, բայց որևէ արձագանք չկա նրա կողմից:

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 45097անգամ
Վերջին լուրեր