17 / Մայիս / 2021 : 20-33

«ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում». Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին շրջանառվող տեղեկատվությամբ, ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում։
44 օր կռիվ տված բանակը բոլորիս կարիքն ուներ և ունի։ Ընդմիջեք ձեր քաղաքական ամբիցիաները, ուշքի եկեք։ Եղբայրներիս, բանակի կողքին է պետք հիմա կանգնել։
Ձեր էժանագին նախընտրական պաստառների վրա ծախսվող փողերը խնայեք։ Չգիտես, թե հաջորդ պահին բոլորիս ի՞նչ է սպասվում։
Դադարեք ուտել իրար։ Զինված ուժերը բոլորիս կարիքն ունեն հենց հիմա, հենց այս պահին»։
Դիտվել է 42877անգամ
Վերջին լուրեր