18 / Մայիս / 2021 : 09-58
Հայկական զինուժը պետք է անհապաղ 3-4 կմ խորանա դեպի արևելք՝ Արցախի և այլ ուղղություններով, ապա բացատրի իր առաջխաղացումը դեմարկացված սահմանների բացակայությամբ
Հայկական զինուժը պետք է անհապաղ 3-4 կմ խորանա դեպի արևելք՝ Արցախի և այլ ուղղություններով, ապա բացատրի իր առաջխաղացումը դեմարկացված սահմանների բացակայությամբ։ Այսպիսի եզրակացության ես գալիս՝ կարդալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը։
Իսկ Ս. Լավրովն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանին «հույզեր բորբոքելու» առիթ չկա.«Այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզեր բորբոքելու համար»։ Ըստ Լավրովի, «...ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ տեղի ունեցածը պարզաբանելով թյուրիմացությամբ և, ամենագլխավորը, դեմարկացված ու դելիմիտացված սահմանի բացակայությամբ։ Ոչ ոք երբեք այնտեղ այդ գործով չի զբաղվել, մենք էլ կողմերին առաջարկել ենք, որպեսզի սկսեն այդ աշխատանքը։ Մենք պատրաստ ենք նրանց աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ» (https://m.vz.ru/news/2021/5/17/1099611.html)։
Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից
Հրաշալի է։ Ուրեմն, քանի որ սահմանը դեռ դեմարկացիայի ու դելիմիտացիայի չի ենթարկվել, մենք էլ իրավունք ունենք ու պետք է առաջխաղացումներ կատարենք տարբեր ուղղություններով։ Ու տեսնենք, թե այդ ժամանակ ինչ կասի պրն. Լավրովը։
Ռուսաստանի նմանատիպ անորոշ կամ գուցե լավ էլ որոշակի ադրբեջանամետ դիրքորոշումն, եթե այն անփոփոխ մնա, ի վերջո հղի է ծանր և անդառնալի հետևանքներով հայ-ռուսական հարաբերությունների համար՝ անկախ նրանից, թե վաղն ով կլինի ՀՀ վարչապետ կամ նախագահ։
Հ.Գ. Ս. Լավրովը չի ցանկանում իր անունով կոչել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանցիների կատարած վտանգավոր ոտնձգությունները, որոնք ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն։ Ստորև մեջբերում եմ այդ մասին պաշտոնական Փարիզի տեսակետը, որն կարելի է համարել դիվանագիտական բավականին լուրջ օժանդակություն (թեև քիչ հավանական է, որ դրան կհետևեն Ֆրանսիայի ավելի գործնական քայլերը).
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ նախարար Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց հանձնառությունը: Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է իրավիճակին եւ կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար»։
Դիտվել է
34928անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...