18 / Մայիս / 2021 : 14-19

Արցախում ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ տալու լուրերի մասին

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում, հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։


Այս ամենի հետ մեկտեղ, կրկին հորդորում ենք լրատվական միջոցներին՝ զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», - ասված ԱԽ հայտարարությունում։
Դիտվել է 21619անգամ
Վերջին լուրեր