18 / Մայիս / 2021 : 17-53

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում ծեծկռտուք տեղի է ունեցել, իրար վրա զենք են պահել

Ադրբեջանցի զինվորականների և ռուս խաղաղապահների միջև Շուշիում ծեծկռտուք տեղի է ունեցել, իրար վրա զենք են պահել: Այս մասին Լրատվական Ռադիոյի հետ զրույցում ասել է Վովա Վարտանովը:

Վարտանովի խոսքերով, թուրք զինվորները լկտի պահվածք են ցուցաբերել, ինչը հանգեցրել է ռուսական ուժերի նկատողությանը, դա թուրքերին դուր չի եկել, բախում է տեղի ունեցել:

Իրար վրա զենք են պահել, սակայն եղել է քաշքշուկ ու բռունցքներով հարվածներ:

Կարդացեք նաև՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել. ՊՆ-ն հաստատում է
Դիտվել է 151916անգամ
Վերջին լուրեր