Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2021 : 16-06

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Զաս

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։

Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում․ «ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։

Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի»,-ասել է նա։
Դիտվել է 9663անգամ
Վերջին լուրեր