22 / Ապրիլ / 2020 : 15-23

Մեծ Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը

Մեծ Բրիտանիայում ապրիլի 23-ից սկսվելու է մարդկանց մասնակցությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Խենկոկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, նախարարությունը 20 միլիոն ֆունտ սթերլինգ կհատկացնի Օքսֆորդի մասնագետներին՝ կլինիկական փորձարկումները ֆինանսավորելու համար․ «Մենք կսկսենք օգտագործել պատվաստանյութը հենց դրա հնարավորությունը ստեղծվի»,-ասել է նա:

Բացի այդ, ևս 22,5 միլիոն ֆունտ կուղղվի Լոնդոնի «Imperial College»-ում անցկացվող պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին:

 

Դիտվել է 6742անգամ
Վերջին լուրեր