Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2021 : 17-03

Մահացել է «Բուրատինոյի արկածները» ֆիլմի Մալվինայի դերակատարուհին

Տատյանա Պրոցենկոն ճանաչում էր ձեռք բերել ռեժիսոր Լեոնիդ Նեչաևի «Բուրատինոյի արկածները» ֆիլմի շնորհիվ։

53–ամյա դերասանուհի Տատյանա Պրոցենկոն, որը «Բուրատինոյի արկածները» ֆիլմում մարմնավորել էր Մալվինային, մահացել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է նրա ամուսինը՝ Ալեքսեյ Վոյտյուկը:

«Այո, ճիշտ է, նա մահացել է... Նոր պատմություն չէ, նա մոտ երեք տարի ուռուցք ուներ։ Մենք պայքարում էինք, բայց հիվանդությունը հաղթեց», - ասել է Վոյտյուկը ՝ հստակեցնելով, որ հրաժեշտի օրն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ։

Տատյանա Պրոցենկոն ծնվել էր 1968 թվականի ապրիլի 8-ին։ Նա ճանաչում էր ձեռք բերել ռեժիսոր Լեոնիդ Նեչաևի «Բուրատինոյի արկածները» ֆիլմում նկարահանվելուց հետո:

Դիտվել է 80971անգամ
Վերջին լուրեր