Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 13-17

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 հոգով օգնության են հասել, ու ադրբեջանցիները փախել են. նոր մանրամասներ միջադեպից

Armlur.am-ին մանրամասներ է հայտնի դարձել 2021 թվականի մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ուենցած միջադեպից:
Ըստ մեր տեղեկությունների, Գեղաքրունիքի մարզի համայնքների հարակից սահմանային հատվածում ադրբեջանական կողմը հանկարծակի որոշել է հայ զինվորներին դուրս հանել հայկական հատվածից:

Ըստ մեր տեղեկությունների, այդ պահին տարածքում եղել է մոտ 12-13 հայ զինվոր, որոնք նորակոչիկ են եղել՝ 2-3 ամսվա ծառայողներ: Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմից եղել են հիմնականում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, որոնք «Ալա-ակբար» գոռալով վազել են հայ զինվորների կողմը ու փորձել են նրանց ահաբեկել: Հայ զինվորականներն էլ անակնկալի գալով սկսկել են վազել: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ զինվորները փախնում են:


Բայց մեր տեղեկությունների համաձայն հայ զինվորները վազելով մոտեցել են հայկական դիքրերին եւ օգնություն խնդրել ու արդեն հայ սահմանապահները մոտ 70 հոգով օգնության են հասել, որից հետո ադրբեջանական կողմը հետ է նահանջել:

Հիշեցնենք, երեկ երեկոյան համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները հայ զինվորներին քաշքելով հեռացնում են հայկական տարածքից: Տեղեկություններ տարածվեցին, որ տեսանյութն արվել է մայիսի 17-ին` Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Ժամեր հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:

Սակայն որոշ ժամանակ հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Մանրամասերը՝ տեսանյութում
Դիտվել է 44825անգամ
Վերջին լուրեր