Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 16-51

Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում․ ԵՄ դեսպան

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՄ դեսպանները Սյունիքի մարզում են:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինն ասաց, որ անմիջապես Սև լճի տարածքում չեն եղել, եղել են մոտակա բլուրի մոտ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իրենց հետ եղել է նաև Սյունիքից պատգամավոր:

Դեսպանը նշեց, որ ցանկանում է ապագայում ևս վերադառնալ Սյունիք, խաղաղ պայմաններում քննարկելու Սյունիքի զարգացման ծրագրերը:

Հարցին՝ արդյո՞ք իրեն ներկայացրել են Սև լճի տարածքի քարտեզը, ինչպիսի կարծիք ունի ինքը, դեսպանն ասաց, որ լսել է մի քանի քարտեզի մասին:

Ներկայացվել է 1969 թվականի քարտեզը:

Նրա խոսքերով, ինքը փորձագետ չէ, չի կարող կարծիք հայտնել, սակայն ակնհայտ է, որ լճի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Կարդացեք նաև
ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը փաստում է՝ Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի պատկանելությունը ՀՀ-ին աներկբա է. ԲԱՑԱՌԻԿ
Դիտվել է 15332անգամ
Վերջին լուրեր