Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2021 : 11-44

«Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից. Տեսանյութ

Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում. հակառակորդը, Սև լճի տարածքում երեկ կրկին առաջ է եկել։ Խոզնավարն ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։ Խոզնավարցիները զենք են պահանջում պաշտպանվելու համար։ «Ասում ենք՝ զենք տվեք, որ ապահով լինենք, չէ՞ որ բարձրանում ենք սարերը, անասուններին արածեցնում... Երեկ ադրբեջանցիք, 30-40 հոգի լավ զինված, իջել էին գյուղի մեջ: Ասում են՝ հրաման ա, եթե ասեն՝ հետ քաշվեք, կքաշվենք: Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից, մնացել են տղամարդիկ»,- ասաց Խոզնավարի բնակիչը:


Զանգեզուր TV –ն գրում է, որ խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով, երբ իմացել են, որ թշնամին Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը առաջ է եկել, մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։

«Մեր ամբողջ գյուղի տարածքը, արոտավայրը մտել են, եկել են, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:


«Մարդ չմնաց գյուղում: Մարդիկ տարիներով տանջվել են, քարը քարի վրա են դրել, տանջանքով երկու հատ անասուն են պահել, որ այսօր բերեն ու ու սենց հարամցնե՞ն ժողովրդի գլխին: Այսօր իշխանությունը պատասխան չի տալիս սրա մասին»,- ասում է Խոզնավարի բնակիչներից մեկը:

Մյուսը շարունակում է. «Մեր գյուղի խմելու ջուրը, որտեղից գալիս է, հիմա այդտեղ կանգնած է թուրքը: Այդ ջուրը էլ չենք խմում, ուրիշ տեղից ենք բերում: Լրիվ մտածում են այստեղից գնալու մասին»:

Խոզնավարցիների մտահոգությունները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում:
Դիտվել է 101167անգամ
Վերջին լուրեր