Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2021 : 13-08

Չեն ների ձեզ բոլոր չապրողները. էս հողը սնվեց մեր արյամբ, որ դուք հիմա ոտք մաքրե՞ք դրա վրա. սահմանից զինվորի հարցը

«Սահմանից զինվորի հարցը բոլորին.

44 օր կյանքի ու մահու կռիվ ենք տարել։44 օր կոտորել ու կոտորվել ենք։ Պահել ենք էն, ինչ չեն տվել։ Ֆիզիկապես և հոգեպես զոհվել ենք, ու դեռ էսքանից հետո, մեր հազիվ ապրել ու ապրեցնելու դիմաց փոխհատուցումը սեփական երկրի մասնատումն ու նվիրատվությունը եղա՞վ ուրիշին։ Չէ՞ որ, պատերազմում մի կերպ ապրածի համար պատերազմի դաշտում`սեփական հայրենիքի համար զոհվելը երանություն էր։


Չեն ների ձեզ բոլոր Չապրողները, Ապրողների համար էլ վաղուց գոյություն չունեցող իշխանությունը չկա ու չի լինելու։

Հայրենիք պահելը հայրենիք սիրելու չափ դժվար ու պատասխանատու առաքելություն է։

Էս հողը սնվեց մեր արյամբ ու կերակրեց նաև ձեզ, որ դուք հիմա ոտք մաքրե՞ք դրա վրա։

Արթնացի՛ր, հայ արթնացիր...

Միհրան Կոստանյան»:


Կարին Տոնոյանի էջից
Դիտվել է 23685անգամ
Վերջին լուրեր