21 / Մայիս / 2021 : 14-44

Զինծառայող է մահացել․ ՊՆ-ն՝ դժբախտ դեպքի մասին

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊՆ-ն՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանության և տեսանյութերի մասին
Դիտվել է 46791անգամ
Վերջին լուրեր