Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2021 : 17-35

Սյունիքի Խնածախ համայնքից ադրբեջանցիները ձիեր են գողացել, վաղն էլ կարող են գալ, երեխա գողանալ. Խնածախի բնակիչ

Սյունիքի մարզի Խնածախ համայնքից ադրբեջանցիները ձիեր են գողացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի բնակիչ Նվեր Հակոբջանյանը:

«Ադրբեջանցիները եկել են գյուղի տարածք, երկու ձի ու մեկ քուռակ գողացել են ու տարել: Այսօր ձի են գողանում, վաղը կարող են երեխա գողանալ»,-ասաց Նվեր Հակոբջանյանը:

Ըստ նրա՝ այս պահին գողության մասին հայտնում են պատկան մարմիններին, բացի այդ, նախատեսում են իրենք իրենց պաշտպանել. «Եթե գողացածը հետ չբերեն, ապա գյուղով գնում ենք, ադրբեջանցիների վրանը շպրտենք իրենց վրա: Եթե մեզ չեն պաշտպանում, մենք կպաշտպանենք մեզ: Ադրբեջանցիները իրենց դիրքը դրել են իմ պատուհանից 100 մետր հեռավորության վրա, այդպես ոնց կլինի՞»:


Հարցին՝ չի դիտարկվո՞ւմ գյուղի տարածքը, ինչպես է, որ հասել են գյուղին պատկանող տարածք ու գողություն կատարել, Նվեր Հակոբջանյանն ասաց. «Կա հատված, որ չի դիտարկվում, այդտեղից էլ գալիս ու գնում են»:
Դիտվել է 23121անգամ
Վերջին լուրեր