22 / Մայիս / 2021 : 13-03

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ (լուսանկարներ)

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ, գրում է Ռազմինֆոն։
Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Դիտվել է 73322անգամ
Վերջին լուրեր