Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2021 : 19-06

Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը.Վահե Հակոբյան

Սյունիքում իրավիճակը նույնն է, ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ էլ հետ են նահանջել:Նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը.

«Ձեռնամարտից հետո բան չի փոխվել. ադրբեջանցիները, օգտվելով առիթից, որ մերոնք քիչ էին, հարձակվել են, բայց հետո լավ ծեծ են կերել: Մեր ՄՈԲ-ի ժողովուրդը՝ քաղաքապետի և առաջին կորպուսի ղեկավարությամբ, հասել են ու ադրբեջանցիներին շան սատակ արել: Իմ տեղեկություններով՝ հիմա նույն տեղերում, նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք, իրենք մեր հողի վրա դիրքավորված են» ,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:

Սակայն այս օրերին ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը.«Մոտավորապես 1000-ից ավել իրենք են, ենթադրում եմ, այդքան կամ մի քիչ ավել մենք ենք»,-ասաց Վահե Հակոբյանը և ընդգծեց՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով:

Հարցին՝ ի՞նչ վտանգ է սա ներկայացնում հայկական կողմի համար, զրուցակիցն ասաց.

«Վտանգները հետևյալն են՝ Ադրբեջանը ինչ դեմ տա, պետք է ստիպեն, որ մեր անմեղսունակը ստորագրի, որքան հասկանում եմ, ադրբեջանցիները Քյարքին էլ են ուզում, չհաշված Տավուշի համայնքները: Պատկերացնու՞մ եք , եթե Քյարքիի ավտոճանապարհը հանձնի Ադրբեջանին, բա հետո՞»,-ասաց Վահե Հակոբյանը:

Սյունիքի նախկին մարզպետի խոսքով՝ մեր երկրի անվտանգությունը և կոմունիկացիոն ճանապարհները վտանգված են.

«Մեր ճանապարհներն ընկնում են վտանգի տակ, ո՞նց եք պատկերացնում, Սյունիք ո՞նց ենք գնալու: Ադրբեջանը վեց կմ հայտարարել է իր տարածք՝ Գորիս- Կապան ճանապարհից, փակեց այդ ճանապարհը և խնդիրներ ենք ունենում՝ Պարսկաստանից անգամ բեռնատար չի կարողանալու գալ այս կողմ»,-ասաց Հակոբյանը:
Դիտվել է 45492անգամ
Վերջին լուրեր