23 / Մայիս / 2021 : 17-17

«Ադրբեջանը հրավիրել է Մեծ Բրիտանիայի գործարարներին՝ ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը արդեն պաշտոնապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գործարարներին՝ ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում, հատկապես Քարվաճառում, որտեղ կան բնական անսահման պաշարներ, արևի էներգիայի օգտագործումը ևս մեծ շահույթ է բերում։
Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը 2020-ի պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ գործարք էր կնքել Կովսականի (Զանգելան) ոսկու հանքի շահագործման համար։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իրենց համար ամուր գործընկեր է և ներդրումներ կկատարի Արցախի մի շարք տարածքներում, որպեսզի դրանք ավելի ամուր լինեն իրենց հսկողության տակ»:

կարդացեք նաև՝ Եթե ուզում ես Booking-ով Ստեփանակերտում հյուրանոց պատվիրել, պիտի գրես Խանքենդի, որ համակարգը հասկանա, թե ինչի մասին ա խոսքը, հասաք ձեր ուզածին վիժվածքներ
Դիտվել է 14716անգամ
Վերջին լուրեր