Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2021 : 11-03

Կորոնավիրուսային իրաավիճակը Հայաստանում մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում: Այս մասին yelaket.am տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է:
Դիտվել է 8925անգամ
Վերջին լուրեր