24 / Մայիս / 2021 : 12-38

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. զինծառայողին շարունակում են որոնել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Նա նշեց, որ կարող է հայտնել միայն, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, սակայն այլ տեղեկության չի տիրապետում:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վարդենիսի տարածքից ժամկետային 18-ամյա զինծառայող է անհետացել:
Դիտվել է 50323անգամ
Վերջին լուրեր