24 / Մայիս / 2021 : 16-11

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Հատուկ նշանակության վարժանքներ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները մայիսի 24-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։
Դիրքերի արագ փոփոխումով, համակարգված և ներդաշնակ գործողություններով զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ։

Հրաձգության գործնական պարապմունքներ

Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 24-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։
Կատարվել են կրակային տարբեր վարժանքներ, զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։
Ճամբարային հավաքներ «Բաղրամյան» զորավարժարանում

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են ճամբարային հավաքներ։
Հավաքների շրջանակում կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները միտված են զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողությունների վարման հմտությունների կատարելագործմանը։

ՀՀ ՊՆ
Դիտվել է 49168անգամ
Վերջին լուրեր