24 / Մայիս / 2021 : 17-56
Ադրբեջանցիները հայկական մշակույթի հետ «հաշվեհարդարն» սկսել են շատ ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են
Մշակութային ցեղասպանությունը, որն այսօր տեղի է ունենում Շուշիում ու բռնազավթված Արցախի մյուս շրջաններում, նոր երևույթ չէ:
Չնայած այն բանին, որ 2020-ականների Հայաստանում կարելի է գտնել ցօրս կանգուն ադրբեջանական բազմաթիվ գերեզմանատներ, ադրբեջանցիները հայկական մշակույթի ու գերեզմանատների հետ «հաշվեհարդարն» սկսել են շատ ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են:
Օրինակ` խորհրդային տարիներին, երբ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք բոլոր իրար «ընկեր ու եղբայր» էին կոչում, երբ «թշնամանք չկար», ադրբեջանական ԽՍՀ-ում, պետական ամենաբարձր մակարդակով, խրախուսվում էր հայկական մշակույթի ժխտումն ու ոչնչացումը: Նման օրինակները շատ են արձանագրված ու չարձանագրված. դրանցից միայն մեկը կբերեմ:
1975թ. (եթե չեմ սխալվում) արվեստի մի խումբ գործիչներ գտնվում էին Նախիջևանում` նկարահանումներ անելու: Իմանալով նրանց այցի մասին, կոմկուսի քարտուղար Ղազիբեկովը հանդիպում է նրանց ու առանց ենթատեքստերի, պարզ հարցնում.
«Ձեր ինչի՞ն է պետք հայ մշակույթի հուշարձաններ նկարելը, երբ մեզ մոտ արդեն համարյա հայ չկա և շուտով հայկական եկեղեցիների ու վանքերի մնացորդներից ոչինչ չի մնա»:
Ցավոք, Ղազիբեկովի խոսքերն իրականություն դարձան. այսօր թե‘ Նախիջևանում, թե‘ բռնազավթված մյուս գավառներում չեք գտնի հայկական մշակույթի կանգուն որևէ նմուշ, իսկ կանգուն մնացածներն էլ աշխարհին հրամցվում է կա’մ «հնագույն ադրբեջանական», կա’մ ալբանական:
Ադրբեջանցիներն էլ, իրենց մեծ եղբայր Թուրքիայի նման, որդեգրել են «հայկական հետքի ոչնչացման» քաղաքականությունը և տասնամյակներ շարունակ իրագործում են: Չի բացառվում, որ եթե Արցախը երկար ժամանակ մնա նրանց վերահսկողության տակ, նույն ճակատագրին արժանանան նաև Մռովի լեռնաշղթայի ու Արաքսի հովտի միջակայքում ընկած հայկական մշակույթի անհաշվելի գոհարները:
Պետական քաղաքականության մասին չեմ խոսում, որովհետև չեղյալ բանը քաղաքականությամբ կամ որևէ այլ բանով զբաղվել չի կարող:
Գևորգ Գյուլումյան
Դիտվել է
6718անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...