24 / Մայիս / 2021 : 19-09

Այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:
Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:
Դիտվել է 17971անգամ
Վերջին լուրեր