25 / Մայիս / 2021 : 14-02

Միայն Սյունիքում 1000-ից ավելի ադրբեջանական զինուժ կա․ Վահե Հակոբյանը պնդում է

Թշնամին Սյունիքում երկու օր առաջ կրկին ընդլայնվել է՝ և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով, իշխանություններն արդեն կորցնում են վերահսկողությունը և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել. «Իմ ստացած տեղեկություններով, իշխանությունները չգիտեն, թե ինչ պետք է անեն: Ուժով լուծելու պահն արդեն բաց են թողել: Ինչ վերաբերում է բանակցություններին, ինչպե՞ս կարող են բանակցել»։

Նա պնդեց, որ Սյունիքում հազարից ավել ադրբեջանական զինուժ կա, եթե ՊՆ-ն հերքի, ինքն այլ փաստարկներ կներկայացնի։

Դիտվել է 6193անգամ
Վերջին լուրեր