Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2021 : 14-09

Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր,ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով , հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:
Զատուլինը այս մասին ասել է մայիսի 25-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:

Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք en, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,-նշեց Զատուլինը։
Դիտվել է 12750անգամ
Վերջին լուրեր