Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2021 : 14-32

Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին

Ես ցանկություն չունեմ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները:
Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքն իրեն համարում է ոչմիթիզական ու արդյո՞ք ինքն էլ է կարծում, որ ԼՂ հարցի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

Քոչարյանի խոսքերով, ինքը 10 տարի եղել է ՀՀ նախագահ, համանախագահների կողմից չի եղել որևէ առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, իսկ Հայաստանը մերժեր: Բոլոր առաջարկություներին Երևանն ասել է, որ վերապահումներ կան, բայց սկզբունքորեն պատրաստ է քննարկել դրանք: Իսկ Ադրբեջանը կտրականապես մերժել է. «Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին»:

Ինչ վերաբերում է հարցի կարգավորման բանալուն, նա ասաց, որ այդ բանալին չի կարող լինել մեկ տեղում, դա պարզունակ մեկնաբանություն է. «Կան հակամարտության կողմեր, ներգրավված կողմ, կա եռանախագահություն, կա Ռուսաստան:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի, հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով: Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրած, չափից դուրս ու իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
Դիտվել է 10747անգամ
Վերջին լուրեր