25 / Մայիս / 2021 : 17-26

Վերին Շորժայում թշնամու կրակոցից 31-ամյա հայ զինծառայող է զոհվել․ՊՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

ՀՀ ՊՆ

Կարդացեք նաև՝ Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յ. Խուրշուդյանի որդին է. ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է
Դիտվել է 23712անգամ
Վերջին լուրեր