25 / Մայիս / 2021 : 17-41

«Ո՞նց կարող է իրավիճակը չսրվել, եթե արդեն ունենք զոհ». Մանրամասներ Վերին Շորժայում տեղի ունեցածից

Lragir.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մանրամասներ փոխանցեց Վերին Շորժայի տարածքում տեղի ունեցած միջադեպից։

Փոխհրաձգություն է եղել ու պայմանագրային զինծառայող է մահացել։Սահմանին իրավիճակը սրվել է։ Ո՞նց կարող է իրավիճակը չսրվել, եթե արդեն ունենք զոհ։ Թուրքը մտել է մեր տարածք և մեր տարածքում սպանում է զինվորին։ Լարվածությունն ամենաբարձր աստիճանի է արդեն»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը փորձում են կրկին առաջանալ ՀՀ տարածք, ըստ տեղեկությունների՝ վեճն այդտեղից է ծագել։

«Իրենք փորձում են առաջ գալ, բայց մեր տղաները շատ ամուր ձևի կանգնած են։ Հենց այդ ամուր կանգնած լինելն էլ հանգեցնում է նրան, որ արդեն փոխհրաձգություն է լինում։ Եթե նախքան այս միջադեպը մտածում էինք, որ իրավիճակն այսպես կմնա, մինչև կառավարությունը քննարկումներ կանի, ադրբեջանական ուժերը հետ կշպրտվեն, հիմա արդեն մտահոգիչ է, որ բանակցային արդյունք չունենք, ինչի հետևանքով արդեն զոհ ունենք»,- հավելեց Հակոբ Ավետյանը։

Նշենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների վաչական տարածքներ են մտել։ Մասնավորապես, Գեղարքունիքում առաջացել են Վարդենիս և Գեղամասար խոշորացված համայնքների կազմում գտնվող մի շարք բնակավայրերի ուղղությամբ։

Դիտվել է 77513անգամ
Վերջին լուրեր