25 / Մայիս / 2021 : 19-06

«Սրանք թշնամու զորքերն են մեր հողերի վրա. տեսեք ինչ արխային ու անհոգ են իրենց զգում»․ լուսանկարներ Սյունիքից

Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Սյունիքից՝ կից նշելով.
«Սրանք թշնամու զորքերն են մեր հողերի վրա, մեր գյուղերում, գյուղերին հարակից 30-70 մետրի վրա, օդանավակայանների հարակից հատվածներում։ Սյունիքում բոլոր ճանապարհներին գրեթե էսպիսի տեսարաններ կտեսնեք։ Տեսեք ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը։ Հայկական կողմին հրահանգված է չկրակել։ Ադրբեջանցիներ (նկարներում տես) բոլոր տեղերում օնլայն տեսադիտարկման սարքեր են տեղադրում, բոլորն ունեն ռադիոհաղորդիչներ ալիքների մեծ սփռման հնարավորությունով և արբանյակային կապի միջոցներով»։
Դիտվել է 126694անգամ
Վերջին լուրեր