27 / Մայիս / 2021 : 14-25
Այսօրվա մեր անգույն
իրավիճակի պատճառը հենց պատմությունից դասեր առած չլինելու հետևանք է.
Դավիթ
Գրիգորյան
Մարդկային սկզբունքների, ազգային արժեքների ու հարակից հարցերի
մասին Yelaket.am-ը զրուցել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, արժեքների մասին վերջերս բոլորն են խոսում, կցանկանայինք
լսել նաև Ձեր կարծիքը։
-Իմ կյանքում բացարձակ
արժեքներ կան, որոնք ես սկզբունքորեն երբեք չեմ խախտում։ Ես կարծում եմ, որ դա պետք
է ընտանիքի դաստիարակման հիմքերից մեկը լինի։ Մարդը պետք է ձևավորվի, որպեսզի իր տեսակի
մեջ դառնա արժեք։ Մարդը համամարդկային՝ Աստծո կողմից ստեղծված բարձրագույն արժեք է,
որի մեջ Աստված սեր է դրել, հենց այդ սերը մեծ գաղափար է՝ բոլոր դրսևորումներով՝ ծնողի,
երեխայի, կնոջ, հայրենիքի, ընկերոջ հանդեպ։
-Եկեղեցին ինչ դեր ունի Ձեր արժեքային համակարգում։ - Եկեղեցին մեր հոգևոր տունն է, դա այն սուրբ վայրն
է, որտեղ մենք կարողանում ենք խոսել Աստծո հետ։ Այսօր համարյա ամբողջ քաղաքակիրթ աշխարհը
քրիստոնյաէ և մենք էլ 1700 տարի ավել քրիստոնյաներ ենք, կարծում եմ, որ եկեղեցին այն
արժեքներից մեկն է, որ մենք երբեք չպետք է քննարկման դնենք․ եկեղեցին կոփված, փորձված
և ժամանակը հաղթահարած արժեք է։ Այն պետք է լինի մեր մեջ արմատավորված արժեքներից մեկը։
Ճիշտ է, այսօր կրոնի ազատություն են քարոզում, բայց մենք պետք է դուրս լինենք քարոզի
այդ շրջանակներից, որովհետև մեր արժեքն ամենահինն ու ամենափորձվածն է։
-Ասում են՝ ացյալի պատմության լավ իմացությունը թույլ է տալիս խուսափել
ապագայի մեծ սխալներից, համամի՞տ եք այս մտքի հետ։
-Պատմությունն է ինձ համար կարևորագույն արժեք, և ես գտնում եմ, որ պետք
է արժեք լինի բոլորի՝ մեր ներկա և գալիք սերունդների համար։ Մեր պատմությունն ունի
վերելքների ու անկումների բազմաթիվ դրվագներ, այսօր մենք մեծամասամբ հայրեզրկված ենք,
բայց մեր պատմությունն իր խորքում անհամար համամարդկային արժեքներ ունի, որոնց հետ
հաշվի է նստում ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Մեր պատմությունն այնքան հզոր է, այն խորն
ու բովանդակային, որ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ տասնամյակներ շարունակ ծախսած միլիարդները
չեն կարողանում ստվերել այն։ Մեր մշակութային արժեքների մեծ մասն այսօր, ցավոք, ոչնչացված
է, բայց եղածով էլ մենք անմրցելի ենք։ Պատմությունն ուսուցիչ է, որից ամեն օր դասեր
պետք է առնենք, այսօրվա մեր անգույն իրավիճակի պատճառը հենց պատմությունից դասեր առած
չլինելու հետևանքով է։
Դիտվել է
80584անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...