27 / Մայիս / 2021 : 16-25

Հակառակորդն իր օդային հետախուզության տվյալներով հայտնաբերել է մեր գործողություններն ու ստորաբաժանումներով շրջափակել մեր տղաներին, գերեվարել 6 զինծառայողի․ ԳՇ պետի տեղակալ

Ներկա դրությամբ օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ մեր ստորաբաժանումները հակագործողություններ են վարում՝ փորձելով ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը վտարել սահմանից այն կողմ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

Ասրյանը նշեց, որ գիշերային իրավիճակը հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 05:00-ի դրությամբ:

Այդ ժամանակ դիտարկվել է ու արձանագրվել, որ թշնամին փորձ է արել երկու ուղղությամբ իր ուժերը միավորել ու ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար. «Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր թևահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները:

Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության տվյալներով հայտնաբերել է մեր գործողություններն ու ստորաբաժանումներով շրջափակել մեր տղաներին, գերեվարել 6 զինծառայողի»:
Դիտվել է 72031անգամ
Վերջին լուրեր