27 / Մայիս / 2021 : 16-40

Ինչո՞ւ գերեվարված մեր զինծառայողները զենք չեն կիրառել․ պարզաբանում է գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանը

Թե ինչոււ մեր զինծառայողները զենք չեն կիրառել՝ ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը, նշեց․ «Արդեն իսկ 16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման, և գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակը ստեղծվել է նաև այդ գործողության ընթացքում․ մոտենալով մեր զինծառայողներին, զենք ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել, և մեր երկու զինծառայող, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց, փաստորեն, հակառակորդը, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել է մեր զինծառայողներին»։

Ասրյանը նշեց, թե իրենք կապի մեջ են Արցախում տեղակայված ռուսական զինվորական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, և բանակցային գործընթացը շարունակվում է։

«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ իրենց ուժերի հետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-10-ը ամբողջ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն։

մանրամասները տեսանյութում
Դիտվել է 41775անգամ
Վերջին լուրեր