27 / Մայիս / 2021 : 19-19
Քարվաճառում, Քաշաթաղում Ադրբեջանը կուտակած զորք ունի՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ. Տ.Աբրահամյան
Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են ուզում հանրությանը համոզել, երբ ՊՆ-ի, ԳՇ-ի, դեռ չեմ խոսում՝ տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, պնդում են, թե ՀՀ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների թիվը չի անցնում 1000-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ սրա մասին քաղաքացիական դեմքեր են խոսում, մտածում եմ՝ թեմայից անտեղյակ մարդիկ են, «վերևից» մի բան ասել են, իսկ իրենք էլ կրկնում են, բայց որ դրա մասին զինվորականներն են խոսում՝ փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է, այդքան էլ շատ չեն մեր տարածքում գտնվող ադրբեջանցիները, արդեն մտահոգություն է առաջացնում:
Արդյո՞ք ձեր վերլուծություններում հաշվի է առնված այն հանգամանքը, որ առաջնագծի մյուս հատվածում՝ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում, Քաշաթաղում, օրինակ՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել:
Ընդ որում՝ դրանց տեղակայումը, որքան ես եմ հասկանում, սկսվել է ադրբեջանական ներխուժումից հաշված ժամեր հետո:
Հասկանալի է չէ՞, որ այս պահին ՀՀ սահմանների ներսումգտնվող ադրբեջանական ուժերն իրենց թիկունքում ունեն ռեզերվային ուժեր, այդ թվում՝ հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլն:
Առաջնագծի այսպիսի խիտ ռազմականացման պարագայում ի՞նչ կարևոր է, թե ադրբեջանական զորքերը ինչ խորության վրա որքան են: Եթե այս պահին իրենց վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի կամ Քաշաթաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանը կուտակած զորք ունի, բուն ՀՀ տարածքում գտնվող 600, 800 կամ 1000 զինծառայող ունենալու հանգամանքը, իրադրությունում որևէ լուրջ տարբերություն չի մտցնում:
Սրանք հանրությանն ամեն գնով փորձում են խճճել երկրորդական, երրորդական թեմաներում, իսկ իրենց բուն գործառույթների չկատարումը, դրանով պայմանավորված՝ աճող անվտանգային նոր սպառնալիքները, իրադրության հետագա ծանրացումը բարդել միջազգային հանրության վրա, առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա:
Իշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է, իսկ պատասխանատվության և մեղավորության հարցը հենց սկզբից դրվում է դաշնակիցների, հարևանների, այս հարցով շատ թե քիչ ներգրավվածություն ունեցող բոլոր սուբյեկտների վրա՝ ի դեպ, ամենաքիչը Թուրքիայի և Ադրբեջանի:
Դիտվել է
33468անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...