Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2021 : 14-51

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ բա եթե վարչապետը Թուրքիայի գործակալ լիներ, ուրիշ ի՞նչ պիտի աներ: Բա ասում եմ, եթե 1999 թվականին Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, էլ ի՞նչր պիտի տեղի ունենար, եթե ոչ հոկտեմբերի 27: Եթե Թուրքիայի գործակալ լիներ, պիտի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեր, ասեր գիտեք ինչ, եկեք Մեղրին տանք Ադրբեջանին:

Այսօր Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին են խոսում, ես հրապարակել եմ 1999 թվականին այդ անվտանգության խորհրդի նիստից և հոկտեմբերի 27-ից հետո գնացել Ստամբուլում կողմ են քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, այնտեղ հստակ գրված է, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն գոյություն ունեցող պետության, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում և տարածքային ամբողջականության շրջանակում: Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ, էլ ինչի՞ն պետք է կողմ լիներ:


Բա եթե Թուրքիայի գործակալ լիներ 1998 թվականին Հայաստանի ղեկավարը, ուրիշ ավելի ի՞նչ մեծ ծառայություն պետք է մատուցեր Թուրքիային և Ադրեջանին, եթե ոչ Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելը: Եվ ես ասում եմ՝ այո, 1998 թվականին Հայաստանը կարող էր ասել չեմ բանակցում առանց Ղարաբաղի, որովհետև այն ժամանակ Ադրբեջանի բանակն այդ վիճակում չէր և չէր կարող պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու փորձ անել: Միջազգային իրադրությունն առավելևս այդ իրավիճակում չէր: Բա եթե Թուրքիայի գործակալ լինեին, պետք է մտածեին առաջին հերթին իրենց իշխանությունը պահպանելու մասին և դրա մասին էլ մտածեցին»,- նշեց Փաշինյանը։
Դիտվել է 27924անգամ
Վերջին լուրեր