Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2021 : 19-52

Կներեք Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում, դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի․ Փաշինյան

Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում. դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Նոր-Նորքի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ Ադրբեջանը պատերազմ է ուզում հրահրի՞, Ադրբեջանն ասում է՝ չէ, դա ընդամենը սահմանային թեթեւ հարցեր է, մի քանի մետր կամ կիլոմետր էս կողմ կամ էն կողմ, ասում ենք՝ շատ լավ, սահմանային հարց է, ուրեմն եկեք, պայմանավորվենք, որ չենք կրակում, կոնֆլիկտ չի լինում, զորքերը երկուստեք հետ ենք քաշում, դիտորդներն են գալիս ու կանգնում։ Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր։

Ուրեմն եկեք, գնանք արդեն միջազգային փաստաթղթերով համաձայնեցված ձեւով անենք։ Այս պահին էլ երաշխիք չկա, որ իրավիճակը կոնտրոլից դուրս չի գա, բայց այն բանաձեւը, որը ես երեկ առաջարկել եմ, ինչի պիտի որեւէ մեկն այդ բանաձեւ չընդունի, պիտի բացատրություն ունենա՝ ինչու չի ընդունում։ Եթե սահմանային գծի հարց է, եկեք, գնանք մեր սահմանները ճշգրտենք։



Հիմա Հայաստանում մարդիկ կան, ասում են՝ չէ, դեմարկացիա, դելիմիտացիա վատ բան է, վայ էս ինչ դավադրություն է, էս ինչ ազգադավ բան է։ Ասում են՝ ուրեմն Ղարաբաղի հարցում մի դավադրություն կա, կներեք Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում, դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ կապ կարող է ունենալ»,- նշեց նա։

Փաշինյանը պնդեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որն արձանագրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. «Ադրբեջանն ասել է՝ թող Հայաստանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչի, մենք էլ իրենց տարածքային ամբողջականությունը կճանաչենք։ Դրա պատասխանն էլ տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ասել է՝ Ղարաբաղի հարցը լուծված չի։ Ինչքան էլ Ադրբեջանը պնդի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Միջազգային գործընկերները հստակ արձանագրել են, որ սահմանազատման գործընթացը Ղարաբաղի հարցի էության հետ կապ չունի, ճիշտ է, այնտեղ կան կապակցվածություններ, բայց դեմարկացիան հո մի օրվա գործ չի՞։ Մենք Վրաստանի հետ դեմարկացիա եւ դելիմիտիացիա ենք անում, 30 տարի անցել է, դեռ սահմանի միայն 60 տոկոսն է համաձայնեցրել»։

Տեսանյութը այստեղ
Դիտվել է 40121անգամ
Վերջին լուրեր