12 / Մայիս / 2021 : 14-26

Թշնամին 3 կմ առաջ է եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ․ խրամատներ են փորում

Yerkir.am-ի տեղեկություններով՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։

Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները։
Դիտվել է 76728անգամ
Վերջին լուրեր