31 / Մայիս / 2021 : 09-25

«Մեր դեմքը, երբ սեփական շողքից վախեցողը խոսում է տղամարդկությունից»․ Լևոն Քոչարյանը Փաշինյանին (լուսանկար)

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.«Մեր դեմքը, երբ սեփական շողքից վախեցողը խոսում է տղամարդկությունից»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»:

Դիտվել է 74634անգամ
Վերջին լուրեր