Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2021 : 11-37

Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»։
Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը դինամիկ զարգանում է, տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր։

Համոզված եմ, որ կառավարությունների միջև ակտիվ աշխատանքը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ»,-նշված է ուղերձում:
Դիտվել է 11558անգամ
Վերջին լուրեր