Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2021 : 14-03

Այս պահի դրությամբ փորձաքննված դիերից 149-ը ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել. ԱՆ

Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար:
Դիտվել է 9030անգամ
Վերջին լուրեր