01 / Հունիս / 2021 : 16-18

«Ալո՛, փոխանցե՛ք նախարարին…». պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը (տեսանյութ)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից տարածվում են ձայնագրություններ, որոնցում հեռախոսազանգով պահանջում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը, գրում է yerkir.am-ը:

Քաղաքացիները զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի 8003 հեռախոսահամարով և իրենց զայրույթն արտահայտում առողջապահության նախարարի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության առնչությամբ։

«Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա»,- նշում է քաղաքացիներից մեկը և պահանջում բոլոր պատասխանատուների և առաջին հերթին նախարարի հրաժարականը։

Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում երեկ համացանցում տարածված նկարների առնչությամբ, որոնցում պատկերված է 2020 թ.․ պատերազմի զոհերի աճյունների և մասունքների պահման վայրը։

Տեսանյութը՝ Yerkir Daily
Դիտվել է 31871անգամ
Վերջին լուրեր